Բնագիտական փորձեր


Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ/ ատամ մաքրող փայտիկներ/մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ/ ճառագայթների նման/, կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը։ Ի՞նչ կտեսնենք:: Հետո գդալով ջրից  հանում ենք շաքարի կտորը : Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնում ենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես ինչ կլինեն: Ի՞նչ կտեսնենք:

Աղըպղպեղըը և փուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և պղպեղ/սև կամ կարմիր/: Աղն ուպղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո այն մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք:

Ինչպես կարող ենք նվագել շշերի միջոցով

Վերցնենք դատարկ շիշ, շշի բերանից  փչենք ներս, ձայն կլսենք : Հետո մի քանի շիշ դնեք սեղանին, այդ շշերի մեջ լցնենք տարբեր քանակությամբ ջուր: Որքան շատ է ջուրը շշում, այնքան այդ շիշը բարձր ձայն կհանի:  Կարելի է այդ շշերով նվագել   ինչ որ մեղեդի։

Ծնողական սեմինար-պարապմունքի հրավեր


Սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 15:30 Արևմտյան դպրոցում տեղի կունենան 3-2-րդ դասարանի սովորողների ծնողական հանդիպում-սեմինարը:

Ծրագրում՝

Օգոստոսի 30-ի օրակարգը


3-2 դասարան

Նոր ուսումնական տարվա առաջին հանդիպման նախագիծ

10:00 սովորողների մուտքը Արևմտյան դպրոց -պարտեզ

10:00-10:15 ընդհանուր պարապմունք-մարզում

10:15-10:20 սովորողների հետ   հանդիպում

10: 30-11:00 լող բացօթյա լողավազանում

11: 30-12:00 հեծանվավարություն

 

12:00-ից սովորողներին երթուղիներով ճանապարհում ենք տուն

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ի օրակարգը


9։00-9։50՝ Ընդհանուր պարապմունք

10։00-11։30՝ մասնագիտական խմբերով աշխատանք՝

11։30-12։00՝ անհատական-խմբային քննարկումներ

12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

13։00-15։00՝ աշխատանք դպրոցում

Ամառային ընթերցանություն


Սիրելի ընթերցող. «Տիգրան Հայրապետյան» գրադարանը ամառային արձակուրդներին գործելու է և հասանելի է լինելու իր ընթերցողների համար:Անհրաժեշտ գրքեր, տեսանյութեր, աուդիոգրքեր, հայտնիների խոհեր ու մտքեր կարող եք գտնել նաև գրադարանի կայքի Սովորողի գրադարան, թվային գրքեր բաժնում:

 

Ընթերցանության ցանկ

Ջ.Ռոդարի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», «Երկնագույն նետը», «Չիպոլինոյի արկածները», Ա. Միլն «Վինի Փու արջուկը»  Վինի Թուխը և բոլորը-բոլորը:
Իմ առաջարկած գրքերից կարող ես ընտրել քո ցանկությամբ որևէ մեկը և սկել կարդալ:
Կարող ես  կարդալ նաև քո ընտրությամբ:
Կարդալուց հետո կատարիր հետևյալ աշխատանքները.

  • Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:
  • Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ինչ իմացար, ինչով է աչքի ընկնում այն, ովքեր են հերոսները:
  • Ձայնագրի՛ր դուր եկած հատվածը:
  • Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը:

Ամառային ճամփորդություն
Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:
  • Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը:Բակային խաղեր Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք:Մեր բարբառները Թեմայի շրջանակում ներկայացնում եք ձեր գյուղի, այցելած վայրի, տատիկ-պապիկների բարբառը: Հարցազրույց եք վերցնում, ձայնագրում եք, նկարահանում եք, հավաքում ու գրանցում եք գոնե տասը բարբառային բառ իրենց բացատրությամբ:
    Երգի, պարի ուսուցում Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց:
    Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ:

    Մաթեմատիկական խաղեր
    http://igraemsami.ru/
    http://www.smart-kit.com/scategory/logic-games/

         Բարի ընթերցում և ուրախ ամառ բոլորիդ:

Բանգլադեշյան պլեներ 2017


Աշխատակարգ 12.06  Օր առաջին

09: 00- 09: 30` Արևմտյան դպրոցի դասավանդողների հավաք-քննարկում. թեմա՝  հաշվետու համերգ-ցուցադրության, վայրը՝ տեխնոլոգիայի սրահ:
09:30-10:00՝ Դասասենյակի մաքրման աշխատանքներ
10:00-10:30՝ Ճամբարային հաշվետվությունների հրապարակում
10:30-11:45՝ Ամառային ընթերցանության առաջադրանքների կազմում
11:45-12:30՝ Ընդմիջում, քայլքով ճանապարհ ենք ընկնում դեպի թատերական փառատոն, Գեղարվեստի դպրոց
12:30-13:00` Թատերական փառատոն, Գեղարվեստի դպրոց, Ընդհատակ ակումբ
13:00-14:00 ` 5-րդ դասարանի հավաք-քննարկում
14:00-15:00` Երաժշտության, պարի փառատոն

«Սովորող-սովորեցնող» նախագիծ. Այցելություն թիվ 92 պարտեզ


Այսօր  Աբրահամյան Մանուշակը և  Արևմտյան դպրոց-պարտեզի երկրորդ դասարանի մի խումբ ճամբարականներ «Սովորող-սովորեցնող» նախագծով այցելեցինք թիվ 92 մանկապարտեզ: Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողները իրենց համակարգչային հմտությունները փոխանցեցին ավագ խմբերի սովորողներին: Ջերմ հանդիպում էր, մեծ ոգևորությամբ վերադարձանք դպրոց: Մանկապարտեզի սաներին բուկլետներ բաժանեցինք ու հրավիրեցինք մեր Ամառային ճամբարին մասնակցելու: Ֆոտոպատումը տե՛ս այստեղ:

Ճամբարային օրագիր. Երկրորդ օր


Ավանդույթի համաձայն օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Այսօր ոչինչ չխանգարեց մեր առավոտյան ընդhանուր պարապմունքին , օրը սկսվեց ուրախ ու աշխույժ:  Չնայած այն փաստին, որ ամբողջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ջրամատակարարումը դադարեցված է, մենք օրը սսկսեցինք շատ ուրախ, գնացինք դասարանով մոտակա խանութը ու շատ ջուր գնած վերադարձանք դպրոց: Թարգմանչական ստուգատեսին ընդառաջ Ընկեր Աստղիկն ու թարգմանական ջոկատը եկան մեր դասարան ու համատեղ  «Սովորող-սովորեցնող» նախագիծը սկսեցինք, ավագ ընկերները կրտսերներին օգնեցին նորաստեղծ բլոգներում տեղադրել Paint նկարչական ծրագրով ստեղծված Մրգային բառարանները: Համագործակցային ուսուցումը շատ հաճելի էր: Թարգմանչական ջոկատին ճանապարհելուց հետո նախաճաշեցինք, մի քիչ էլ աշխատեցինք բլոգներում, օրվա լուսաբանումը գրեցին մի քանի սովորող իրենց բլոգներում ու տրամաբանական խաղեր խաղացինք: Վերջապես եկավ ամենասպասված պահը՝ բացօթյա լողը: Կոփեցինք մարմինը, մտանք ջուրը, մի լավ թրջվեցինք, լողացինք ու պառկեցինք տաք ավազին: Օրն այնպես արագ թռավ, որ չնկատեցինք, թե երբ սկսվեց երկարացված օրվա ճամբարային գործընթացը:

Արևմտյան դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցիներն արդեն իրենց բլոգներն ունեն


  1. Ղազարյան Հրանդ  https://hrandgazaryan.wordpress.com/
  2. Մաղաքյան Արամ   https://arammaghakian.wordpress.com/
  3. Գրիգորյան Մարիանա   https://marianagrigoryan.wordpress.com/
  4. Սանոյան Գոհար   https://sanoyangohar.wordpress.com/
  5. Գյուլումյան Ռազմիկ   https://razmikgyulumyan.wordpress.com/
  6. Սարգսյան Սարգիս   https://sargsyansargis.wordpress.com/
  7. Տեր-Հովսեփյան Ալեքս   https://aleqsterhovsepyan.wordpress.com/
  8. Արման Յարալյան  https://armanyaralyan.wordpress.com/
  9. Ավետիսյան Նաիրա   https://nairaavetisyan.wordpress.com/
  10. Յարալյան Ռուբեն https://yararalyanruben.wordpress.com/
  11. Մխեյան Արման https://mxeyanarmanblog.wordpress.com/
  12. Թովմասյան Մոնիկա https://tovmasyanmonika.wordpress.com/
  13. Հովսեփյան Քաջիկ https://hovsepyanqajik.wordpress.com/
  14. Թումասյան Ռաֆայել tumasyanrafayel.wordpress.com
  15. Տումանեան Վարագ https://varaknarekblog.wordpress.com/
  16. Թամազյան Հայկ https://hayktamazyan.wordpress.com/
  17. Հովհաննիսյան Դավիթ https://hovhannisyandavit.wordpress.com/
  18. Ալեքսանյան Դավիթ  https://aleqsanyandavit.wordpress.com/
  19. Գրիգորյան Ալիկա https://grigoryanalika.wordpress.com/
  20. Թադևոսյան Դանիել https://tadevosyandaniel.wordpress.com/
  21. Բադալյան Զառա https://badalyanzara.wordpress.com/
  22. Հովհաննիսյան Վահան https://hovhannisyanvahan.wordpress.com/
  23. Գրիգորյան Աննա https://grigoryananna.wordpress.com/
  24. Ռոբերտ Սաֆարյան  http://robertsafaryan.wordpress.com

Մայիսի 29-հունիսի 9-ը. Ամառային ուսումնահետազոտական ճամբարի գործընթացի համառոտ նկարագրություն


29.05.17թ
09.00-09.15`
Ընդհանուր պարապմունք
09.20-13.35` Ճամբարային գործունեություն
Ստեղծում ենք մեր ջոկատի լոգոն
Երգ
Բացօթյա ընթերցումներ, քննարկումներ
Բակային, ազգային խաղեր
Բլոգավարություն
Ռադիոլուերի թողարկում
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

30.05.17թ
09.00-09.15`Ընդհանուր պարապմունք
09.20-13.35` Ճամբարային գործունեություն
Ուրախ խոհանոց, մրգային աղցան
Երևակայության զարգացում / Հետազոտական աշխատանք ըստ սովորողի հետաքրքրությունների/
Լող-չփչփոց՝ դրսի լողավազաններում
Ուրախ անգլերեն
Բակային, ազգային խաղեր
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

31.05.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Հեքիաթի ընթերցում քննարկում
Լուսանկարների պլենեռ- սովորողները լուսանկարում են իրենց պլանշետներով, հեռախսներով իրենց կարծիքով, այգում հանդիպած ամենաանսովոր ու ամենագեղեցիկ տեսարանը
Ուրախ ռուսերեն
Տրամաբանական խնդիրների բանավոր հաշվումների կարողության զարգացում
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

1.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Պատրաստում ենք պղպջակներ
Ռադիոլուերի թողարկում
Բացօթյա ընթերցումներ, քննարկումներ
Ուրախ անգլերեն
Բակային, ազգային խաղեր
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

2.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Հեծանվաերթ դեպի «Գետը քաղաքում »
Սպորտլանդիա /Լողը՝ դրսի լողավազաններում/
Բակային, ազգային խաղեր
Ուրախ ռուսերեն
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

5.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Նկարչական ֆլեշմոբ
Երգ
Բացօթյա ընթերցումներ, քննարկումներ
Բակային, ազգային խաղեր
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

6.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Շախմատ / դասարանական մրցույթ/
Ուրախ անգլերեն
Բակային, ազգային խաղեր
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

7.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Տեխնոլոգիական աշխատանքներ
Բացօթյա ընթերցումներ, քննարկումներ
Բակային, ազգային խաղեր
Ուրախ ռուսերեն
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն

8.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք
09.20-13.35`Ճամբարային գործունեություն
Միջավայրի խնամք /հանրօգուտ աշխատանք բակում, դասարանում, բույսերի խնամք
Լողը՝ դրսի լողավազաններում
Բակային, ազգային խաղեր
Ուրախ անգլերեն
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն 

9.06.17թ
09.00-09.15` Ընդհանուր պարապմունք

Միջավայրի խնամք /հանրօգուտ աշխատանք բակում, դասարանում, բույսերի խնամք

Բակային, ազգային խաղեր
Ուրախ անգլերեն
Բլոգավարություն
13.35-16.45 Երկարացվա օրվա ճամբարային գործունեություն