Ճանաչենք Հայաստանի գյուղերը


Նախագիծ՝ «Ճանաչենք Հայաստանի գյուղերը»

Վայր՝ Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի,

Վանքեր՝ Աստվածընկալի վանք, Եղիպատրուշի եկեղեցի,  Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Օր՝  Ապրիլի 7, մեկնում՝ ժ. 9:30, վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 16:00

Արևմտյան դպրոց,  3.2 դասարան

Սովորղների թիվ՝ 24

Պատասխանատուներ՝ Լուսինե Պետրոսյան,, Անուշ Հովհանիսյան

Նախագծի ծնունդը՝ Ավագ դպրոցի ենթակայքում կարդացել էի ու ծանոթացել  Պատմաճանաչողական պտույտ Արա լեռան շուրջ. Ճանաչենք Հայաստանը  նախագիծին ու ցանկություն հայտնել ճամփորդել այդ խմբի հետ։ Սիրով մասնակցեցի ու այնքան էի տպավորվել, որ որոշեցի սովորողներիս էլ տանել իմ անցած ճանապարհով։ Պատումը տեսե՛ք այստեղ։

Ճանապարհի նկարագրություն՝

Սկզբում  կուղևորվենք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի: Աստվածընկալից  կգնանք  Եղիպատրուշ, կմտնենք գյուղի եկեղեցին, օրվա վերջում կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները:

Եղիպատրուշի եկեղեցիները

Եղիպատրուշ գյուղ

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց

Երևան- Եղիպատրուշ հեռավորությունը՝ 56 կմ, 1ժ, 6ր

  1. Առաջին կանգառը Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցի
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Գետ մոտ էկո աշխատանք
  4. Ընդմիջում
  5. Երկրորդ կանգառը Եղիպատրուշ
  6. Քայլարշավ Եղիպատրուշ գյուղի փողոցով
  7. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  8. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ», «Կռունկ ծափ տուր ու թռի»
  9. Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց
  10. Բարձունքի հաղթահարում
  11. Ազգային խաղեր Սբ. Սարգիս եկեղեցու բակում

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Նախապատրաստական աշխատանքները սովորողների բլոգներում:

Մարտ ամսվա հաշվետվություն


Այս ամիս մասնակցել ենք հետևյալ ստուգատեսներին՝

Այս ամիս  իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝ «Զատիկ» + «Ծաղկազարդ» նախագիծ,

«Ձոն մայրիկներին», Ուսումնական Արագածոտն, համագործակցային նախագիծ,

Հանրապետության դասվարների վերապատրաստում

 

Հրանդ Ղազարյան-Ակրոստիքոս, Արմիկ

Գոհար Սանոյան-ԱԿՐՈՍՏԻՔՈՍ, ՄԱՅՐԻԿ

Ռազմիկ Գյուլումյան- Ակրոստիքոս մայրիկների տոնի համար

Սարգիս Սարգսյան- Ակրոստիքոս

Արման Յարալյան- ԻՄ ՄԱՅՐԻԿԸ

Ռուբեն Յարալյան- Ակրոստիքոս

Արման Մխեյան- ԱԿՐՈՍՏԻՔՈՍ, ԳՈՀԱՐ

Մոնիկա Թովմասյան-ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Քաջիկ Հովսեփյան-Ակրոստիքոս, մայրիկ

Ռաֆայել Թումասյան-ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Դավիթ Հովհաննիսյան- ԱԿՐՈՍՏԻՔՈՍ ՄԱՅՐԻԿ

Դանիել Թադևոսյան-ԱԿՐՈՍՏԻՔՈՍ. ԼԻԱՆԱ

Վահան Հովհաննիսյան-Ակրոստիքոս, մայրիկ

Աննա Գրիգորյան-Նազիկ

Լանա Գրիգորյան-Ակրոստիքոս․ Անահիտ

Ալեքսանդրա Այվազյան-Ակրոստիքոս

 

Դասարան TV, նախագիծ,   

Դասարան TV-ին Խնկո Ապոր գրադարանում

Դասարան TV-ն Աշտարակում
Դասարան #TV 19
Դասարան TV #18
Դասարան TV #16
Դասարան TV /Վերապատրաստման 3-րդ օրը
Վերապատրաստման երկրորդ օր

 

Նախագծային ուսուցման ստուգատես․ Մարտի 19-23

 

Օշոյի առակները (Բխագվան Շրի Ռաջնիշ)


 

 

Կրիան ու կարիճը

Մի անգամ կարիճը խնդրեց, որ կրիան իրեն անցկացնի գետը։Կրիան մերժեց, բայց կարիճը շատ խնդրեց նրան։

— Լա՛վ , -համաձայնեց կրիան,- միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։
Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան նստեցրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ գետի վրայով։
Կարիճը ամբողջ ճանապարհին խաղաղ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային խայթեց։
— Չես ամաչում,  կարի՛ճ․ չէ՞ որ դու ինձ խոստացել էիր,-ճչաց կրիան։
— Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,-  ասա ինձ, իմանալով իմ բնավորությունը, ինչու՞  համաձայեցիր ինձ գետն անցկացնել։

— Ես միշտ օգնում եմ բոլորին․ դա է իմ բնույթը,- ասաց կրիան։
— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը,- քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւ ես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ նենգություն։

Նյութի աղբյուրը՝ տե՛ս այստեղ։

Ծիածանոտ բազմոցը


Բազմոցը շատ  հյուրընկալ էր, անընդհատ նեղվում էր, որ միայն այդ տան բնակիչներն ու այդ տուն այցելող հյուրերն էին օգտվում իր վրա նստելու և հանգստանալու հաճույքից։ Շատ երկար մտածեց բազմոցը, թե ինչ հնար գտնի, բայց այդպես էլ չգտավ։ Եկավ գարունը, անձրևում էր, մեկ էլ մի պայծառ արև դուրս ցատկեց ամպերի տակից ու սկսեց իր շողերով խաղալ անձրևի կաթիլների հետ։ Տանտիրուհին արագ բացեց փակված պատուհանները և ծիածանի շողերը վազելով մտան պատուհանից ներս, նրանք տեսան տխուր բազմոցին, փաթաթվեցին նրան ու գույներ տվեցին բազմոցին։ Բազմոցը շատ ուրախացավ։ Տանտիրուհին նայեց բազմոցին , ուրախությունից երկինք թռավ ու կանչեց իր բոլոր ծանոթներին, որ տեսնեն այդ հրաշքը։ Բազմոցը շատ գոհ էր, բոլորը նստում էին ծիածանոտ բազմոցին ու վայելում էին նրա գույները։

5 տարեկանների ուսուցման խմբի, 6 տարեկանների առաջին դասարանի խմբերի ղեկավարների հավակնորդների բաց ճամբարի օրագիր


«Մուտքի»  ճամբարը սկսվեց մարմարյա սրահում, առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքին, ինչպես միշտ, երգեցինք, պարեցինք:  «Մուտքի» ճամբարի մասնակիցներով քայլքով գնացինք Արևմտյան դպրոց: Շատ զարմացա, երբ իմացա, որ փոխվել էր օրակարգը, նախօրոք հրապարակված էր մեր անելիքները, բայց․․․ ու մենք պիտի առավոտյան իննից մինչև երեքը, անընդմեջ, առանց ընդմիջման (երեսուն րոպե խղճացել էին մեզ ու տվել էին հանգստանալու համար) անցկացնեինք խիստ ռեժիմի մեջ: Մի ամբողջ շաբաթ երազում էի , թե երբ պիտի սկսվի գարնանային դպրոցը, որ ես հեծանիվ վարեմ, բայց․․։

Տեսապատումը՝ Դիանա Գևորգյանի

Ըստ հրապարակված օրակարգի սկսեցինք աշխատանքը: Հանդիպեցինք իմ սիրելի ընկեր Էդմոն Փաշինյանին: Ասեմ, որ մի այլ հաճույք է շփվել Վանաձորից եկած այդ հրաշք տղայի հետ։ Հետաքրքիր տղա է Էդմոնը, մե՛կ բարկանում է, մե՛կ խաղաղավում, բայց միշտ ժպիտը երեսին է, նույնիսկ զայրացած պահերին։ Էդմոնի գործը այս շաբաթ թեթևացավ, Արևմտյան դպրոցի բոլոր լանջերը հնձեցինք, խոտերը հավաքեցինք․․․Էդմոնը ծանոթացրեց խոտհնձիչ սարքի հետ: Հետաքրքիր սարք էր, թեթև, ասես փոշեկուլ լիներ։ Սարքով հնձեցինք խոտը, խոտի հոտն ինձ տարավ իմ մանկության լուսավոր օրերը, երբ արձակուրդներին հայտնվում էի մեր գյուղի հանդերում ու վայելում էի թաց խոտի բուրմունքը։ Էդմոնի մոտից գնացինք Առնոլդի մոտ՝ շախմատ խաղալու։ Առնոլդն էլ իր շախմատային իրավիճակներով տարավ ինձ մանկություն, երբ հորս հետ, էն մութ տարիներին, նստում էինք ժամերով ճրագի լույսի տակ ու երեկոները միասին շախմատ էինք խաղում։

Տեսապատումը՝ Արմինե Գյոնջյանի

Առնոլդին դեռ չէինք հրաժեշտ տվել՝ ներս մտավ իմ սիրելի տիկին Մարիետը ու սկսեցինք  քննարկել մեր անելիքները և անցանք ստեղծագործական աշխատանքի: «Ստեղծագործական երկանդամություն» հնարքով հորինեցինք մի փոքրիկ պատում, բայց անկեղծ ասեմ, այդ պահին բացի սովամահ լինելուց ոչինչ չէի զգում, վայրկյաններն էի հաշվում, երբ պիտի գնա տիկին Մարիետը, որ դուրս գայի ու գոնե մեկ բաժակ սուրճ խմեի, որ մոռանայի քաղցիս մասին։ Սկսվեց երաժշտության պարապմունքը, ես, քանի որ չունեի ընդմիջում, այլևս ի վիճակի չէի առանց սուրճ խմելու երգել ու պարել, ինձ գցեցի խոհանոց ու մի բաժակ սուրճ խմեցի ընկերներիցս թաքուն։ Սուրճս չվայելեցի, մի բան որ թաքուն ես անում․․․ բարձրացա երեժշտության սրահ ու Մարիամ Մնացականյանի հետ սովորեցի զատկական մի քանի պարերգեր: Վերջապես եկավ այսքան սպասված ընդմիջումը, կերածիցս բան չհասկացա․․․

Ընդմիջումից հետո տեխնոլոգիայի լաբորատորիայում էինք, Զառա Ոսկանյանի հետ տիկնիկներ պատրաստեցինք, շատ սիրուն ստացվեց, ոնց որ փոքր երեխա լինեի, ուզում էի, որ իմ տիկնիկը ամենասիրունը լիներ։ Ընկել էինք մեր տիկնիկները ձևավորելու ետևից ու չզգացինք, թե տիար Գևորգի ժամը ոնց եկավ։  Հաճույք է տիար Գևորգի նման մաթեմատիկի հետ շփվելը, մի ժամանակ շատ էի վախենում նրանից, մտածում էի, բա որ սխալվեմ, բա որ չստացվի, բայց հիմա այդ բարդույթը չունեմ, հետաքրքիր մարդ է, առաջարկեց տասներորդ դասարանի օլիմպիադայի խնդիրներից, սկզբում վախեցա, բա որ չկարողանամ ու խայտառակվեմ, հետո հասկացա, որ պետք չէ վախենալ ու սկսեցի մտածել, ժամանակը այնքան արագ անցավ ու մեզ էր սպասում մարմնակրթության ժամը մայր դպրոցում, իսկ ես չէի շտապում, որովհետև պիտի լուծեի տիար Գևորգի տված խնդիրը ու մինչև պատասխանը չստացա, չգնացի։

Ասեմ, որ մնացած օրերն էլ նույն էին, բան չփոխվեց, ինչքան էլ տրտնջացի, բողոքեցի, որ մեզ ընդմիջում տան, բան չփոխվեց, բայց օգուտով դուրս եկա, մի քանի կգ նիհարեցի․․․ իսկ ավելի լուրջ, լավ կլիներ, որ հաճախակի լինեին նմանատիպ սեմինար-պարապմունքները ու հիշեցի աշակերտական, ուսանողական տարիներս, երբ սկսում էինք հորինել, ստեղծագործել, այդ օրերին մանկացա, ինձ աշակերտ զգացի․․․

 

 

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ․ Մարտի 26-30


Ճամբարի բովանդակությունը

Մարտի 26-29-ին՝

  • լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
  • խաղ, երաժշտություն, պարերգեր. պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան
  • մարմնամարզություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան
  • տեխնոլոգիա. պատասխանատու՝ Զարուհի Ոսկանյան
  • պարտիզա-պուրակային աշխատանքներ. պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան
  • կենդանիների խնամք. պատասխանատու՝ Խորեն Հազարումյան
  • շախմատ և սեղանի խաղեր. պատասխանատու՝ Առնոլդ Միքայելյան
  • հեծանվավարություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան

Մարտի 30-ին՝

  • քայլարշավ. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան:

Աշխատակարգ

9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք
9։30-9։40՝ քայլք դեպք արևմուտք
9։40-10։20՝ պարտիզա-պուրակային աշխատանք, կենդանիների խնամք
10։25-11։10՝ շախմատ
11։10-11։50՝ լեզվագործունեություն
11։50-12։30՝ երաժշտություն, պար
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-13։30՝ տեխնոլոգիա Զառա Ոսկանյանի արհեստանոցում
13։30-14։15՝ մաթեմատիկա-բնագիտություն
14։15-15։00՝ մարզական պարապմունք 

«Զատիկ» + «Ծաղկազարդ» նախագիծ


Մասնակիցները՝ 3-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ մարտի 10-ապրիլի 7 (Կրկնազատիկ)
Նպատակը՝ ԾաղկազարդիԶատկի տոնի մասին տեղեկությունների հավաքումտեխնոլոգիականմեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում և զարգացում

Նախագծի ընթացքը

Գործունեությունն ըստ ոլորտների

Լեզվագործունեություն՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում, հաղորդակցական կարողությունների զարգացում

  • Տոների մասին տեղեկությունների ընթերցում
  • Ռադիոթողարկումների շարք
  • Զատկական սաիկների, հանելուկների, խաղիկների, պատմությունների հորինում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Զատկական շարժական բացիկների պատրաստում
  • Զատկական ձվիկների պատրաստում և ձևավարում՝ մոմից, դատարկած ծվիկներից…
  • Ծաղկած ծառ ադի բուդուց
  • Սերմնացան, ածիկացան (դիտարկումներ, տեղեկությունների գրանցում)

Մաթեմատիկական գործունեություն

  • Զատկական խնդրագրքի ստեղծում
  • Աղյուսակների ստեղծում, տեղեկությունների գրանցում և վերլուծություն

Երաժշտական գործունեություն

  • Զատկական երգերի, պարերգերի ուսուցում

Զատկական երգերի փաթեթ

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը  կհրապարակվեն սովորողների բլոգներում

Նախագծի ամփոփում՝ «Կրկնազատիկ» ծես

Նախագծային ուսուցման ստուգատես․ Մարտի 19-23


  • Ընդհանուր պարապմունք 
  • Միջավայրի խնամք  
  • Պարտիզապուրակային  գործունեություն, խոտհնձիչ գործիքի ծանոթացում
  • Դդմացան
  • Քայլք Բանգլադեշով
  • Հեծանվաերթ 
  • Ընթերցում Արևմուտքի ընթերցողական հարթակներում 

Մաթեմատիկա— Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ), գտնել օրինաչափությունները ու շարունակել։ Բազմանիշ թվեր։

  • Քառանիշ թվեր:
  • Հնգանիշ և վեցանիշ թվեր:
  • Բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը:
  • Աղյուսակների օգտագործումը բազմանիշ թվերը գրելու համար:
  • Թվային դասեր:
  • Բնական թվերի համեմատումը:
  • Բնական թվի կլորացումը մինչև նշված թվային կարգը:
  • Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը:
  • Համաչափություն ուղղի և կետի նկատմամբ:
  • Շրջան: Շրջանագիծ:
  • Բեկյալ: Բեկյալի երկարության հաշվում:
  • Պարագիծ: Ծանոթ բազմանկյունների պարագծերի հաշվում:
  • Մակերես:

Տրամաբանական խնդիրրներ- Լուծում ենք տրամաբանական խնդիրներ։ Խաղեր խաղալով կրկնում ենք մեր անցածը-Խաղեր։

Ես և շրջակա աշխարհը- 

  • Պարտիզապուրակային  գործունեություն, խոտհնձիչ գործիքի ծանոթացում
  • Դդմացան

Մայրենի- Բլոգային աշխատանք։ Շաբաթվա նախագիծեր « TV նախագիծ», «Զատիկ»։

Մարմնակրթություն-Խաղում ենք բակային խաղեր, լողում ենք ու հեծանիվ քշում։

Անգլերենի դասավանդող՝ Լիլիթ Հայկազունի
Ռուսերենի դասավանդող՝ Էլինա Սիմոնյան

19.03.2018

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15

1-ին պարապմունք — 9:20 — 10:05 Բանավոր մաթեմատիկա

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55 Ընթերցանության նյութ

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50 Ուրախ օտար լեզու

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40 Ընտրությամբ գործունեություն

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35 Մարմնակրթություն, ազգային խաղեր

20.03.2018

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15

1-ին պարապմունք — 9:20 — 10:05 Բանավոր մաթեմատիկա

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55 Ընթերցում Արևմուտքի ընթերցողական հարթակներում

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50 Ուրախ օտար լեզու

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40 Տեխնոլոգիա

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35 Լող, հեծանվավարություն

21.03.2018

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15

1-ին պարապմունք — 9:20 — 10:05 Բանավոր մաթեմատիկա

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55 Երգ

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50 Ընտրությամբ գործունեություն

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40 Ընթերցում Արևմուտքի ընթերցողական հարթակներում

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35 Քայլք Բանգլադեշով

22.03.2018

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15

1-ին պարապմունք — 9:20 — 10:05 Բանավոր մաթեմատիկա

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55 Ընթերցանության նյութ

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50  Տեխնոլոգիա

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40 Ուրախ օտար լեզու

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35 Հեծանվավարություն

23.03.2018

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15

1-ին պարապմունք — 9:20 — 10:05 Բանավոր մաթեմատիկա

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55 Ուրախ օտար լեզու

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50  Դդմացան

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40 Ընթերցում Արևմուտքի ընթերցողական հարթակներում

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35 Շախմատ