Ձմեռային ուսումնական ճամբարի նախագիծ


Նախագծի տևողությունը՝ հունվարի 9-16

Նախագծի հեղինակ` Լուսինե Պետրոսյան

Մասնակիցներ-Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ:

Նպատակ-  Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին

Մարմնամազության սուգատես

Նպատակը՝  նախադպրոցական կրթության, հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ մարզաձևերի  ներդրման, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը: Սովորողները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը։

Մարմնամարզություն

Ազատ վարժություն Բատուտ Հենացատկ Գերան Ցատկուղի
Շարք շարափոխում դարձումներ տեղում և ընթացքից Ցատկեր ձեռքերը գոտկատեղին Ցատկ կամրջակից կանգնել հենացատկի վրա և արգետնել ներքնակին Քայլ թաթերի վրա գերանի վրայով Գլորում
Կանգ թիակների վրա Ցատկով նստել և բարձրանալ Գլուխկոնծի առաջ
Կամուրջ Գլուխկոնծի հետ

Լող

  1. 5-8 վայրկյան շունչը պահել ջրում
  2. թևալող առանց /փրկարարական թևիկների/   կամ թևիկներով
  3. թիկնալող առանց /փրկարարական թևիկների/   կամ թևիկնեով
  4. գունավոր առարկայի դուրս բերում լողավազանի հատակից
  5. վազք ջրի մեջ, լողավազանի մի ծայրից մյուսը

Հեծանիվ

Թիմը բաժանվում է երկու մասի, կանգնում են դեմ դիմաց տարածության վրա, մի խաղացողը երկականի հեծանիվով  չկպնելով  շրջանցում է արգելքները, հասնում է դիմացը կանգնած իր ընկերոջը, թողնում է հեծանիվը և վերադառնում վազքով, նույնը կրկնում է հեծանիվով խաղացողը:

Բնագիտական ստուգատես

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնապահպանական աշխատանքների, հայրենագիտական ճամփորդությունների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով և լաբորատորիայում, փորձի հիման վրա: Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում, բնագիտական փորձեր դասարան-լաբորատորիայում, տանը:
Սովորողները կատարում են անհատական փորձեր, որի արդյունքում զարգանում են նրա ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն, ուսումնական աշխատանքը մինչև վերջ հասցնելու համառություն, ինքնուրույն վերլուծելու, եզրակացություններ անելու, համագործակցային ունակություններ, ինքնուրույն «հայտնագործություններ» կատարելու ձգտում:

Անվանակարգերը

  • Լաբորատոր նոր փորձեր և արդյունքներ
  • Նորարարական նախագծեր և մոդելներ
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  • Ռոբոտներն առօրյայում
  • Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, դասավանդման փորձ (մանկավարժական հոդված)
  • Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում

Ստուգատեսի նյութերը կարող են լինել համակարգչային 3D մոդելով ներկայացված նախագծեր, փոքր ու մեծ գյուտեր, ուսումնասիրություններ, գծագրեր, լուծումներ, բնագիտության ուսուցման մեթոդական մշակումներ (հոդվածներ), այդ ոլորտում այլոց փորձի ներկայացում։

Հունվարի 9-20՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում, մրցութային նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում: Ընդունվում են բնագիտատեխնիկական երկրորդ ստուգատեսից` 2016թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութեր: Ստուգատեսի ցուցադրությունը կազմակերպվում է կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» բնագիտության և տեխնիկայի կենտրոնում։

Ստուգատեսի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։

 

 

Բնագիտական փորձեր

  1. Ինչպես նամակ գրենք

Կիտրոնը քամենք բաժակի մեջ, կստանանք կիտրոնահյութ: Վրան ավելացնենք  նույն քանակությամբ ջուր: Բամբակով փայտիկը թաթախենք ստացված խառնուրդի մեջ և թղթի վրա մի քանի  բառ գրենք: Երբ գրածը չորանա, թուղթը տաքացնենք էլեկտրական լամպի տակ: Տեսնենք ինչ կլինի:

       2.  Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք, շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով լի  թասի մեջ: Տեսնենք ինչ կլինի փուչիկի հետ:

3.  Եփած ձուն

Եփած ձուն հեշտությամբ պտտվում է սեղանի վրա, իսկ հում ձուն դժվարությամբ է պտտվում, կարելի է ասել չի էլ շարժվում հարթ տարածության վրա: Պատճառն այն է, որ հում ձվի մեջ դեղնուցն ու սպիտակուցը շարժվում են, խանգարելով, չթողնելով ձվին պտտվել: Եփած ձվի պինդ պարունակությունը թույլ է տալիս նրան պտտվել, հեշտությամբ շարժվել: Փորձի՛ր և կտեսնես:

4. Փուչիկը

Փուչիկի մեջ այնքան ջուր ենք  լցնում, որ փուչիկը չկարողանա ներթափանցել   3 լիտրանոց բանկայի մեջ /փուչիկը շատ չփչել /:  Թեյնիկով ջուր ենք եռացնում: Եռացրած ջուրը լցնում ենք 3 լիտրանոց բանկայի մեջ և  լավ խառնում, որ  բանկայի պատերը տաքանան ջրից: Այն բանից հետո, երբ բանկայի պատերը տաքանում են եռացրած ջրից, ջուրը  թափում ենք: Փուչիկը տեղավորում ենք բանկայի բերանին: Հետևում ենք, թե ինչպես փուչիկը ինքնուրույն ներթափանցում է բանկայի մեջ: