Մարտիրոս Սարյանի հետքերով


Նախագիծն իրականցնում՝ 2-րդ դասարանի սովորողների հետ
Նախագծի տևողությունը՝
2.05-6.05

Նախագծի շրջանակում, սովորողները համացանցից հանում են տեղեկություն Սարյանի մասին: Ծանոթանում են Սարյանի ստեղծած նկարներին: Փորձում են նկարել ծաղիկներ Սարյանական ոգով:

Արդյունքում՝ 6.05  այցելում ենք Սարյանի տուն-թանգարան:

 

Վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում, հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և վերացարկման ազատություն:
Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը միշտ բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը:

1910-ական թվականների առաջին կեսերին Սարյանը համարձակ նորարար էր: Նա վարպետորեն զուգակցեց Արևելքի գեղանկարչական ավանդները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր միտումների հետ: Սարյանը ճանաչում ստացավ Ռուսաստանում:
Նրա նկարները ձեռք բերեց Տրետյակովյան հայտնի պատկերասրահը, մի քանիսն էլ ցուցադրվեցին Եվրոպայում:

1921 թվականին Սարյանը բնակություն հաստատեց Հայաստանում, նպատակադրվելով իր արվեստը նվիրաբերել հարազատ ժողովրդի վերածնման գործին: Եվ չնայած խորհրդային երկրի գաղափարախոսությունը որոշակի դժվարություններ էր առաջացնում ստեղծագործության ազատ զարգացման համար Սարյանը հավատարիմ էր մնում իր ոճի սկզբունքներին, իր աշխարհընկալմանը:
Նախկինում մշակված նրա տեխնիկական միջոցները և արտահայտչական ձևերը հարստացան նոր բովանդակությամբ:

Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Սարյանն իր ստեղծագործություններում հաստատում է հավերժական, համամարդկային արժեքներ, ստեղծելով` բարձրարվեստ գործեր: Սրանում է նրա ժառանգության համաշխարհային նշանակությունը:

Оставьте комментарий