Բարձունքի հաղթահարում. Թեժառույք


«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` 2-րդ դասարանի սովորողներ

Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք:

Մասնակիցներ՝ Արևմտյան Դպրոց-պարտեզի 2-2 դասարանի սովորողներ

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը, բնագիտության դասաժամին, տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել:

Մեկնում՝ Դպրոց-պարտեզից,  20.05.17թ, 09:30-ին

Վերադարձ՝ 16:00

Երթուղին՝
Մեղրաձոր
Թեժառույքի վանք

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Մեկնողները անպայման իմանում են Մեղրաձորի առասպելը, Թեժառույք վանքի մասին տեղեկություններ:

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Оставьте комментарий