Այցելություն Երկրաբանական թանգարան


Այսօր Արևմտյան Դպրոց-պարտեզի 2-2 դասարանի  և 3-2 դասարանի սովորողները, Լուսինե Պետրոսյանն ու Հայարփի Տոնոյանը այցելեցին ԵԳԻ երկրաբանական թանգարանը: Թանգարանում կազմակերպեցին էքսկուրսիա թանգարանի սրահներով, էքսկուրսիան ավարտեցին ուսուցողական ֆիլմի ցուցադրմամբ: Ամենատպավորիչը Երկրաբանական թանգարանի տրոգոնթերյան փղի կմախքն էր, որը թանգարանի ամենամեծ ցուցանմուշն էր։ Այդ փիղն ուներ տվյալ տեսակի համար անսովոր մեծ չափեր։ Նրա երկարությունը կազմում էր 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։  Նրա կմախքը հայտնաբերվել էր Գյումրի քաղաքի հյուսիս-արևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի տեղամասից` ավազահանքերի շահագործման աշխատանքների ընթացքում։ Ֆոտոպատումը տե՛ս այստեղ:

Оставьте комментарий