Քաղաքային թափառումներ


Քաղաքային թափառումներ Երևանի փողոցներով․ Կասկադ

Թադևոսյան Դանիել

kaskad

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°

View original post

Оставьте комментарий