Ճանաչենք Հայաստանի գյուղերը


Նախագիծ՝ «Ճանաչենք Հայաստանի գյուղերը»

Վայր՝ Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի,

Վանքեր՝ Աստվածընկալի վանք, Եղիպատրուշի եկեղեցի,  Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Օր՝  Ապրիլի 7, մեկնում՝ ժ. 9:30, վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 16:00

Արևմտյան դպրոց,  3.2 դասարան

Սովորղների թիվ՝ 24

Պատասխանատուներ՝ Լուսինե Պետրոսյան,, Անուշ Հովհանիսյան

Նախագծի ծնունդը՝ Ավագ դպրոցի ենթակայքում կարդացել էի ու ծանոթացել  Պատմաճանաչողական պտույտ Արա լեռան շուրջ. Ճանաչենք Հայաստանը  նախագիծին ու ցանկություն հայտնել ճամփորդել այդ խմբի հետ։ Սիրով մասնակցեցի ու այնքան էի տպավորվել, որ որոշեցի սովորողներիս էլ տանել իմ անցած ճանապարհով։ Պատումը տեսե՛ք այստեղ։

Ճանապարհի նկարագրություն՝

Սկզբում  կուղևորվենք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի: Աստվածընկալից  կգնանք  Եղիպատրուշ, կմտնենք գյուղի եկեղեցին, օրվա վերջում կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները:

Եղիպատրուշի եկեղեցիները

Եղիպատրուշ գյուղ

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց

Երևան- Եղիպատրուշ հեռավորությունը՝ 56 կմ, 1ժ, 6ր

  1. Առաջին կանգառը Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցի
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Գետ մոտ էկո աշխատանք
  4. Ընդմիջում
  5. Երկրորդ կանգառը Եղիպատրուշ
  6. Քայլարշավ Եղիպատրուշ գյուղի փողոցով
  7. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  8. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ», «Կռունկ ծափ տուր ու թռի»
  9. Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց
  10. Բարձունքի հաղթահարում
  11. Ազգային խաղեր Սբ. Սարգիս եկեղեցու բակում

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Նախապատրաստական աշխատանքները սովորողների բլոգներում:

Оставьте комментарий