Հետաքրքիր խնդիրներ


1․ Երեք փուչիկի ընդհանուր արժեքը 120- ով ավել է մեկ փուչիկի գնից։ Ի՞նչ արժե մեկ փուչիկը։

40, 60, 80, 100, 120

2․ Նարեկի համադասարանցիների աղջիկների թիվը 2 անգամ մեծ է տղաների թվից։ Բերված թվերից ո՞րը կարող է հավասար լինել այդ դասարանի բոլոր աշակերտների թվին։

30, 20, 24, 25, 29

3․ 13 երեխա պահմտոցի էին խաղում։ Նրանցից մեկը փնտրողն էր։ Որոշ ժամանակ անց նա գտավ 9 երեխայի։ Քանի՞ երեխա էր դեռ մնում թաքնված։

3, 4, 5, 9, 22

 

Խաղեր


Տրամաբանական խնդիրներ


1․ Ինչպե՞ս 5-լիտրանոց կաթսայի և 3-լիտրանոց կաթսայի միջոցով ջրի ծորակից դույլի մեջ լցնել 4 լիտր ջուր:

2․ Ունենք 8 լիտրանոց անոթ, որը ամբողջությամբ լցված է ջրով: Կարո՞ղ եք այն բաժանել 2 հավասար մասերի, օգտագործելով միայն 3 և 5 լիտրանոց երկու ամաններ:

3․ Խնդիրներ կենգուրուից   2010

4․ Խնդիրներ կենգուրուից   2009 թ.

5․ Խնդիրներ կենգուրուից —  2008 թ.

6․ Լուցկու մեկ հատիկ տեղափոխիր այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի՝

7․ Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը,
Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից
որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև
ամենաքիչ ուտողը։
(A) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն            (D) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
(B) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր            (E) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
(C) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ

 

Ուրախ մաթեմատիկա


1.Հաշվի’ր հարմար եղանակով՝
12 + 17 + 39 + 456 + 88 + 44 + 1083 + 261 + 11

2.  Դի’ր թվաբանական գործողության նշաններ, այնպես, որ հավասարությունը լինի ճիշտ՝

 2*15*7*5*2=100

3.  Գրատախտակին գրված են 1- ից  100 թվերը: Քանի անգամ է գրված մեկ թվանշանը:

4. Ինչպե՞ս 5-լիտրանոց կաթսայի և 3-լիտրանոց կաթսայի միջոցով ջրի ծորակից դույլի մեջ լցնել 4 լիտր ջուր:

5. Ունենք 8 լիտրանոց անոթ, որը ամբողջությամբ լցված է ջրով: Կարո՞ղ եք այն բաժանել 2 հավասար մասերի, օգտագործելով միայն 3 և 5 լիտրանոց երկու ամաններ:

6. Ինչպե՞ս երեք հատ 5-ով ստանալ 4:
7.  Հինգ հատ 1-ով ստանալ 100:
8.  Վեց հատ 9-ով ստանալ 100:
9. Հինգ հատ 5-ով ստանալ 31:
10. Հինգ հատ 4-ով ստանալ 55:

11. Քանի՞ եղանակով կարող են նստել երեք սովորողներ:

12. 12345 թվանշաններից մի քանիսի արանքում դրե՛ք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի քսաներկու:

13. 52412 թվանշաններից մի քանիսի արանքում դրե՛ք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի հարյուր:

14. Մաթեմատիկական խաղ՝ ժամացույց:

Ուրախ մաթեմատիկա


Քանի՞  քառակուսի կա նկարներից յուրաքանչյուրում:

.1918183_1695117190768005_4256964710390490527_n

1234

 

 

  • Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
  • Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
  • Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
  • Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
  • Մերիի հայրն ունի 5 աղջիկ. 1. Չաչա, 2. Չեչե, 3.Չիչի, 4.Չոչո: Ի՞ նչ է 5-րդ աղջկա անունը:
  • Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:
    Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:
  • Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ:
  • Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:
  • Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
  • Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում` կես ժամ ընդմիջումով: Ո՞րքան ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

 

 

Տրամաբանական խնդիրներ


 

  • Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:
  • Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
  • Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:
  • Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
  • Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:
  • Ավտոմեքենայի  ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:
  •  Ենթադրենք` ես  և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք  է  տամ  քեզ, որպեսզի  դու  ինձնից  10 դրամ  ավելի  ունենաս:
  • Որքանո՞վ  է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր  երկնիշ  թվից:
  • Գնացքը  կազմված  է  8  վագոնից: Արմենը  նստած  է  սկզբից  հաշված  4-րդ  վագոնում, իսկ  Տիգրանը` վերջից  հաշված  4-րդ  վագոնում: Ճի՞շտ  է, որ  Արմենն ու  Տիգրանը  միևնույն  վագոնում  են:
  • Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
  • Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

 

Հետաքրքրաշարժ խնդիրներ


  1. Ձախորդ Փանոսը  5 և 10 դրամանոց մետաղադրամներով 50 դրամ ինչպե՞ս կարող է վճարել:
  2. 257 թվանշաններով Կիկոսը քաի՞ երկնիշ թիվ կարող է կազմել:
  3. Տուփի մեջ 3 սև ու 2 դեղի մատիտ կա: Մթության մեջ Անբան Հուռին ամենաքիչը քանի՞ մատիտ վերցնի, որպեսզի դրանց մեջ գոնե 1 մատիտ լինի:
  4. Անբան Հուռուն, Կիկոսին, Ձախորդ Փանոսին և Մատնաչափիկին քանի՞ ձևով կարելի է նստեցնել երկու աշակերտական սեղանի մոտ( 1աղջիկ 1 տղա):
  5. 5 թումանյանական հերոս հանդիպեցին և միմյանց ձեռքսեղմումով ողջունեցի :Քանի՞ ձեռքսեղմում եղավ:
  6. Քաջ Նազարն ու իր կինը, հսկան ու նրա քույրը միասին երեք տանձ կերան: Ինչպե՞ս եղավ, որ ամեն մեկը մի տանձ կերավ: