Ուրախ մաթեմատիկա


1. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:
  • 7
  • 18
  • 21
  • 28
  • 37

2. Չորս ընկեր պաղպաղակ կերան։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը, Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից որո՞ւմ են տղաները նշված՝ ամենաշատ ուտողից մինչև ամենաքիչ ուտողը։
  • Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն
  • Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր
  • Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ
  • Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
  • Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
3. Պարախմբում 25 տղա և 19 աղջիկ կար: Ամեն շաբաթ խմբին միանում են 2 տղա և 3 աղջիկ: Քանի՞ շաբաթ հետո պարախմբում տղաների թիվը կհավասարվի աղջիկներինին:
  • 1
  • 2
  • 4
  • 6
  • 8
4. X նկարը Y նկարի զույգն է: Բերված 5 նկարներից ո՞րն է G նկարի զույգը:
  • A
  • B
  • C
  • D
  • E

Подпись отсутствует

Подпись отсутствует
5. Նկարներից ո՞րը հնարավոր չէ ստանալ տրված դոմինոներով:
  • A
  • B
  • C
  • D
  • E

Подпись отсутствует

Подпись отсутствует
6. Արկածների այգում կազմակերպված միջոցառումներին 30 երեխա մասնակցեց. 15 երեխա մասնակցեց «Շարժվող կամուրջ» մրցույթին, իսկ 20-ը ճոպանով ցած սահեց: Երեխաներից քանի՞սը մասնակցեց մրցույթներից երկուսում:
  • 25
  • 15
  • 30
  • 10
  • 5
7. Լաուրան, Արամը, Վարդանը և Կարինեն ուզում էին ունենալ մեկ ընդհանուր լուսանկար: Կարինեն և Լաուրան լավագույն ընկերներ են և ուզում էին կանգնել կողք կողքի: Արամն ուզում էր կանգնել Լաուրայի կողքին, որովհետև հավանում է Լաուրային: Քանի՞ տարբերակով կարող են ընկերները կանգնել լուսանկարվելու համար:
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
8. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած՝ յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
  • 19
  • 9
  • 17
  • 33
  • 40
9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի միավորը մեծ է տասնավորից:
  • 26
  • 18
  • 9
  • 30
  • 36

Оставьте комментарий