Հառիճավանք


Արագած լեռան արևմտյան ստորոտին, ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության, այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համլիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող, փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը: