«Կարդում ենք Թումանյան» նախագիծ


«Կարդում ենք  Թումանյան» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց պարտեզի երկրորդ դասարանցիներ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 6-մարտի 17

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը, իսկ արդյունքը` թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելը:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նյութերի ցանկ՝

  • Կիկոսի մահը
  • Անհաղթ աքլորը
  • Ճամփորդները
  • Անբան Հուռին
  • Բարեկենդանը
  • Չարի վերջը
  • Սուտլիկ որսկանը
  • Ծաղիկները
  • Իրիկուն

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը՝ Չարի վերջը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին, որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն  կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան  նախագծեր

  • Փետրվարի 6 – մարտի 17. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
  • Փետրվարի 14 – Ճամփորդություն դեպի Հենրիկ Մալյանի անվան թատրոն՝ դիտելու թումանյանական հեքիաթներով շիլափլավ։
  • Մարտի 13-17.  ստուգատեսի արդյունքների ամփոփում