Աղայանական օրեր


Նախագիծը նախատեսված է 3-րդ դասարանների համար:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աղայանի   կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ: Սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն: Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:

Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:

Առաջադրանքի տեսակները Հետազոտական աշխատանք, ընթերցանություն, խմբային աշխատանք, տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից, որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում: Տեսանյութերի պատրաստում ըստ նախագծի թեմայի:

1.Աղայանի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

2.Ղ. Աղայան «Հիշողություն» բանաստեղծության ընթերցում, քննարկում, տեսաֆիլմի պատրաստում:

Սովորողներն իրենց ցանկությամբ  ընտրում են այլ բանաստեղծություններ և պատրաստում տեսաֆիլմեր:

Աղայանական շիլաշփոթ, նոր հեքիաթի հորինում, աղայանական հերոսներին բերել մեր ժամանակներ, մի քանի հեքիաթ խառնել իրար:

Աղայանի բանաստեղծությունների տեսաֆիլմերի ստեղծում: Կարող է լինել երկլեզու /հայերեն-ռուսերեն/ կամ եռալեզու /հայերեն-ռուսերեն-ագլերեն/:

Թատերական ներկայացումներ: Ընտանեկան, խմբային ներկայացումներ Աղայանի ստեղծագործությունների հիման վրա: Կարող է լինել տիկնիկային, ստվերային և այլն:

Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:

Կատարված աշխատանքները հրապարակվում են կայքում, ենթակայքերում:

Ձեր կատարած աշխատանքները տեղադրում եք ձեր բլոգներում:

Նախագծի արդյունքում սովորողների մոտ կզարգանան ստեղծագործական կարողությունները:
Սովորողը կկատարի որոնողական աշխատանք և կհարստացնի իր գիտելիքները Աղայանի վերաբերյալ: 

Մեդիափաթեթի պատրաստում:

 

Оставьте комментарий