Բլոգային ուսուցումը և բլոգավարությունը երրորդ դասարանում


Բլոգայի ուսուցման և բլոգավարության մասին շատ է խոսվում մեր կրթահամալիրում։ Ուզում եմ ներկայացնել իմ այս մեկ տարվա փորձը։Այս մեկ տարվա աշխատանքային փորձը ցույց տվեց, որ բլոգային ուսուցումն ունի բազմաթիվ առավելություններ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք: Սովորողներն իրենց ուսումնական բլոգները բացում են երրորդ դասարանում: Ուսումնական գործընթացը դառնում է ստեղծական, հետաքրքիր և արդյունավետ։ Դառնում են էլ ավելի մեդիագետ։

Բլոգային ուսուցման առավելությունները․

  • նյութի հասանելություն, համակարգվածություն
  • բաց, թափանցիկ ուսուցում
  • հեռավար ուսուցման հնարավորություն
  • ուսումնական նյութեր ստեղծելու հնարավորություն
  • խոսքի մշակման աշխատանքների իրակնացման հարթակ
  • սովորողի անհատականության ներկայացման հարթակ
  • ինքնաարտահայտման, սեփական նախագծերը ներկայացնելու հարթակ
  • մեդիանյութերի, էլեկտրոնային ռեսուրսների, մեդիափաթեթների հարթակ

Նյութի հասանելություն, համակարգվածությունԱմեն շաբաթ սովորողը դասավանդողի բլոգից տեղեկանում է իր այդ շաբաթվա ուսումնական ողջ գործընթացին։ Կապ չունի, թե սովորողը որտեղ է գտնվում, հիվանդ է, բացակայում է, արտերկրում է, նրան միշտ հասանելի է բլոգում տեղադրված նյութը՝ դասավանդողի հանձնարարություն, ինչպես նաև դասավանդողն է տեղյակ, թե սովորողը կատարել է իր հանձնարարած առաջադրանք:

Բաց, թափանցիկ ուսուցում-

Խոսքի մշակման աշխատանքների իրակնացման հարթակ

Ուսումնական գործընթացի ժամանակ ստեղծվում են ռադիոպատումներ, աուդիոհեքիաթներ, տեսադասեր, որոնք հրապարակվում են բլոգում։ Դասապրոցեսում պետք է կարևորել ու սովորեցնել, որ սեփական խոսքը պիտի դիմացինին հասկանալի լինի: Սովորողն այդպես մշակում է իր խոսքը, ձևավորում գրավոր և բանավոր արտահայտվելու ճիշտ ձևերը։ Բացի
որոշակի առաջադրանք կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում է լեզվական
կառույցներ, յուրացնում բառեր ու արտահայտություններ, որոնք հանդիսանում են
բառապաշարի հարստացման միջոց, որն էլ օգնում է բանավոր և գրավոր խոսքի ճիշտ
ձևավորմանը։

Ինքնաարտահայտման, սեփական նախագծերը ներկայացնելու հարթակ

Կան սովորողներ, որ խուսափում է ներկայացնել իր մտքերը`ամաչում են, կաշկանդվում: Իսկ բլոգը իրենց սեփական տարածքն է ու ինքնահարտահայտումը այստեղ ավելի հեշտ է լինում։

Սովորողներն իրենց ուսումնական բլոգները բացում են երրորդ դասարանում: Ուսումնական գործընթացը դառնում է ստեղծական, հետաքրքիր և արդյունավետ։ Բլոգը վարողի համար  ներկայանալու և ներակայացնելու յուրահատուկ հարթակ է։ Սովորողը իր ուսումնական գործընթացի ժամանակ ստեղծում է նյութեր, որոնք հրապարակվում են նրա բլոգում։Առցանց ուսուցման արդյունավետ գործիք է: Ուսումնական բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:

Գրավոր և բանավոր խոսքի զարգացման յուրահատուկ հարթակ

Հասանելի են ընկերներին և բոլորին, մեդիահմտությունների նոր աղբյուր, սովորողները բլոգը համարում են սեփական տարածք, ուրախ են, որ տիրապետում են բլոգն աշխատեցնելու մեդիագիտելիքներին։ Անհերքելի փաստ է, որ  ծնողները  ուշադրությամբ են հետևում իրենց երեխաների ուսումնական գործընթացին: Այդ գործընթացին հետևելը դառնում է հարմար ու դյուրին, եթե ուսուցումը բլոգային է: Ծնողը բացում է իր երեխայի, դասվարի, առարկայական դասավանդողի ուսումնական բլոգը և տեղեկանում է այդ օրվա ուսումնական գործընթացից, գալիք ուսումնական ճամփորդությունների և ուսմանը վերաբերող այլ բաների մասին: Սովորողների ուսումնական բլոգները նաև հնարավորություն են տալիս իրենց ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ընդգրկվելու ընտանեկան ուսումնական նախագծերում:

Բլոգը հրաշալի պահոց է. տարիներ հետո հաճելի կլինի թերթել բլոգի էջերը, նորից ու նորից ընթերցել հորինած հեքիաթները, վերհիշել ճամփորդական արկածները ընկերների, ուսուցիչների հետ:

Оставьте комментарий